Հունվարի 24-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի «Կարմիր» ակումբի մոտակայքում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենաները արգելափակվել են Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի «Կարմիր» ակումբի մոտակայքում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 51 SC 051 պ/հ և «Lexus RX» մակնիշի 34OV053 պ/հ ավտոմեքենաները (3 ուղևոր):
***
Հունվարի 24-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք մարզպետարանի ետնամասում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենաները արգելափակվել են Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքին հարակից տարածքում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Honda CRV» մակնիշի 34 OZ 921 պ/հ և «Mitsubishi Pajero io» մակնիշի 34 NP 708 պ/հ ավտոմեքենաները (2 ուղևոր):
***
Հունվարի 24-ին, ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նոյ» հյուրանոցից դեպի մոտակա սարը տանող ճանապարհին ձնագնացը արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հատուկ տեխնիկայի միջոցով «Буран Бомбардир» մակնիշի ձնագնացը դուրս է բերվել արգելափակումից:
***
Հունվարի 24-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքիՇահումյան փողոցի թիվ 380 տանը մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկիարարներն արգելափակումից դուրս են բերել «УАЗ» մակնիշի 34 LO 017 ավտոմեքենան:
***
Հունվարի 24-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շենավան գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Audi A6» մակնիշի 34 OD 373 ավտոմեքենան Սպիտակ-Շենավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ումդուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 24-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87–րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Toyota RAV4» մակնիշի 34 TN 089 պ/հ ավտոմեքենան: