Պատոն պայմանագիր կստորագրի «Չելսի»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կորինտիանս»-ի հարձակվող Ալեշանդրե Պատոն այսօր Սան-Պաուլուից եկել է Լոնդոն, հայտնում է Daily Mail-ը: Մոտ ժամանակներս նա պետք է պայմանագիր ստորագրի «Չելսի»-ի հետ, որի կազմում վարձակալական հիմունքներով կխաղա մինչ մրցաշրջանի ավարտը:

Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով` «Չելսի»-ն փորձում է համոզել ակումբին համաձայնագրում ներառել մի կետ, համաձայն որի, անգլիական ակումբը կարող է Պատոյին գնել 9 մլն եվրոյով: Անգլիական ակումբ տեղափոխվելու համաձայնություն Պատոն արդեն հայտնել է:




Լրահոս