Հունվարի 28-ին, ժամը 08.41-ին տեղեկություն է ստացվել, որ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մեկնել Արագածոտնի մարզի Միջնատուն գյուղ հիվանդ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ամենագնացով (Буран) 1978 թ. ծնված Ն. Ա.-ին տեղափոխել են մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող շտապօգնության ավտոմեքենայի մոտ. Ն. Ա.-ը տեղափոխվել է Ծաղկահովիտի ԲԿ. բժիշկներն առողջական վիճակը գնահատել են բավարար: