ԵԽԽՎ-­ում Ուոլթերի հակահայկական զեկույցի տապալումը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման օգտին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը միտումնավոր ամեն ինչ անում է վնաս հասցնելու եռանախագահների ջանքերին ու Մինսկի խմբի ձևաչափին, որի շրջանակներում փորձ է կատարվում հասնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` 2015 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին լրագրողներից մեկին հարցին ի պատասխան` հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով` Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը Ուոլթերի զեկույցի առնչությամբ անակնկալ չէր ինչպես ԵԽԽՎ պատվիրակների, այնպես էլ հենց Ադրբեջանի համար: «Կարծում եմ, որ Ադրբեջանի համար սա անակնկալ չէր կարող լինել, ուրիշ բան է, որ այդ երկիրը դժգոհ է, քանի որ դիրքորոշումը ուղղված էր հենց իրենց: Ո՞վ է փորձում տեղափոխել հիմնախնդիրը Միսնկի ձևաչափից դուրս. իհարկե` Ադրբեջանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք բազմից ասել ենք այն, ինչ շեշտել են եռանախագահները: Այս հարցում մեր կարծիքները համընկնում են»,­ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նա կարևորեց փաստը, որ ԵԽԽՎ պատվիրակները Ուոլթերի զերկույցի քվեարկության ժամանակ քվեարկեցին հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի օգտին և թույլ չտվեցին, որպեսզի այդ զեկույցն անցնի: Անդրադառնալով Սարսանգի ջրամբարին առնչվող զեկույցին, ԱԳ նախարարը անտրամաբանական համարեց այն, որ նման զեկույց պատրաստողը, չնայած բազմաթիվ հրավերներին, չայցելեց Լեռնային Ղարաբաղ: Խորհուրդ տալով չուռճացնել այդ կարգի փաստաթղթերի նշանակությունը` Նալբանդյանը նաև նկատեց, որ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանի բարձր ղեկավարությունն է տարբեր առիթներով նշել, որ ԵԽԽՎ բանաձևերը թղթի կտոր են: Նրա դիտարկմամբ` Ադրբեջանը, տեսնելով, որ բանակցային սեղանի շուրջ չի կարողանում փաթաթել իր միակողմանի մոտեցումները, փորձում է մխիթարություն գտնել ինչ­ինչ ձևաչափերում և դուրս է գալիս ԵԱՀԿ­ի, նաև ԵԽԽՎ-­ի դեմ:




Լրահոս