Ինչն էր հորն ու որդուն դրդել հարձակվել համագյուղացի ամուսինների վրա. արտառոց դեպք` Լոռիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 1-ին արտառոց դեպք է գրանցվել Լոռու մարզում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 49-ամյա Էդուարդ Սարգսյանին և նրա կնոջն իրենց իսկ տանը համագյուղացիները ծեծի են ենթարկել:

Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին. 66-ամյա Վիլսոն Խանաղյանը որդու հետ վիճաբանել է Սարգսյան ամուսինների հետ: Վիճաբանությունն այն աստիճան է սրվել, որ հայր ու որդի որոշել են ծեծել ամուսիններին:

Մենք պարզեցինք, որ հայր և որդի Խանաղյանները նախ եղանով են հարվածել, ապա դիմել են ոտքերի և ձեռքերի օգնությանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:




Լրահոս