Երեվան Ջուր ընկերությունը տեղեկացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-ից մինչեւ հունիսի 9-ը ժամը 10.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Խորհրդարանի, Ագաթանգեղոս, Զաքյան, Գր.Լուսավորիչ,  Արգիշտի, Կաշեգործների, Լազո, Վ.Սարգսյան, Բրյուսով, Գետառի, Մ. Մկրտչյան, Դեղատան փողոցների, Մաշտոցի պող. 1-20, 40, 40/1, Խորենացու 1-29, Կողբացու 42-67, Պուշկինի 40, Թումանյան 25,27, Հ.Երեւանցու 47/1, Բուզանդի 5-60, Ամիրյան 1-13, Պարոնյան 1-15, Արշակունյաց 1-36 եւ Իսակով 1-11 հասցեների,  Էջմիածնի, Ծիծեռնակաբերդի խճուղիների, Կիլիկիա, Թաիրով թաղամասերի, Հրազդանի կիրճի, Նորագյուղ թաղամասի ներքին հատվածի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
“Երեւան Ջուր” ընկերությունից հայտնում են, որ այդ նույն ժամանակ կդադարեցվի ջրամատակարարումը բազմաբնակարան շենքերի 3-ից բարձր հարկերում, իսկ ցածր հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի, Արարատյան, Ս. Տարոնցի, Եղ. Թադեւոսյան փողոցներում, ներառյալ նրբանցքները, Արագածի, Արտաշիսյան, Հ. Հովսեփյան, Շարուրի, Բագրատունյաց, Եղբայրության, Մանանդյան, Մայիսի 9, Շեւչենկո, Նիզամի փողոցներում, Չեխովի 13-ից բարձր եւ Արարատյան 10 համարներում, Ներքին եւ Վերին Չարբախ թաղամասերում ու հարակից տարածքներում:




Լրահոս