Օբաման առաջարկել է հարկ սահմանել նավթի համար՝ 1 բարելի դիմաց 10 դոլարի չափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 2017թ. բյուջեի նախագծում առաջարկում է հարկ սահմանել նավթային ընկերությունների համար՝ 1 բարելի դիմաց 10 դոլարի չափով: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ.  փոխանցում է Reuters գործակալությունը:

Ստացված միջոցները պլանավորվում է ներդնել Սպիտակ տան կողմից մշակված՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: Ծրագիրը ենթադրում են ամենամյա ներդրումներ՝ $10 միլիարդի չափով: Բացի այդ, պլանավորվում է զարգացնել հասարակական տրանսպորտը:

«Մեր տրանսպորտային ենթակառուցվածքը զգալի չափով կախված է նավթից: Հենց այդ պատճառով մենք առաջարկում ենք ֆինանսավորել այդ ներդրումները՝ նավթային ընկերությունների կողմից 1 բարելի դիմաց $10-ի չափով ներդրումների օգնությամբ»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Գործակալությունը նշում է, որ Օբամայի նախաձեռնությունը բացասաբար կընդունվի Կոնգրեսում հանրապետականների կողմից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս