Եթե ուզում են միանալ, այս երկրի համար մի լավ բան անել, թող միանան. Ռուստամ Գասպարյանը` կոալիցիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական նոր կոալիցիայի կազմավորման լուրերին իշխանական պատգամավորները խուսափում են անդրադառնալ: Թերևս պատճառն այն է, որ ոչ ոք չգիտի, թե իրադարձություններն ինչպես են զարգանալու:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկա եւ նախկին անդամների մեկնաբանություններն առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ նրանցից շատերը չեն էլ թաքցնում, որ իրենք եւս դեմ չէին լինի հնարավոր կոալիցիային մաս կազմել:

«Ժողովուրդ»-ը  ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանից փորձեց հետաքրքրվել, թե ինքն ինչպես է վերաբերվում հնարավոր կոալիցիայի ձեւավորմանը: Ի պատասխան՝ Ռուստամ Գասպարյանն ասաց. «Եթե ուզում են միանալ, այս երկրի համար մի լավ բան անել, թող միանան: Ով որ այս երկրի համար լավ բան կուզի անի, այս ժողովրդի համար թող անի»:




Լրահոս