Խոշոր ավտովթար՝ Երեվան-Գյումրի ավտոճանապարհին. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2108 մակնիշի 17 ՏԼ 693 և ուղևորատար Ford Tranzit ՍՏT 143 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևաքնով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթի հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով նշված հատվածում տեղադրված վագոն-տնակի հարևանությամբ՝ կոտրելով նաև գազատար խողովակը: Վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, ովքեր շտապ օգնության մեքենաներով տեղափոխվեցին Երևան: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և հարևանությամբ գտնվող վագոն-տնակի սեփականատերերը: Ford Tranzit-ը վարել է 35-ամյա Վարդան Ջեյրանյանը, ով Ախալքալաքի շրջանի բնակիչ է, իսկ ВАЗ 2108-ի վարորդը 54-ամյա Օնիկ Ավետիսյանն է: Արմենիա բժշկական կենտրոնից և Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնեցին, որ վիավորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 




Լրահոս