Ինչպես արդեն հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանն այսօր խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Թաթոյանը հայտարարեց, որ քննարկվել է, թե սահմանադրական փոփոխությունների համատեքստում ինչ գործունեություն պետք է ծավալի ՄԻՊ-ը:
Անդրադառնալով իր նախորդների փորձին` նա ընդգծեց. «Այդ բարդությունները հասկանում եմ, գիտակցում եմ և ինքս պատրաստ եմ ստանձնել և ընտրվելու դեպքում իրականացնել գործունեություն», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: