Ունենք հնարավորություն պարտավոր ենք կառուցելու նոր, ազատ և ուժեղ Հայաստան. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների ընդունումը մեր երկրի կյանքում բացառիկ իրադարձություն էր: Սահմանադրությունը փոփոխել ենք, նորացրել, եկել է ժամանակն արձանագրված փոփոխություններն ավարտին հասցնելու համար: Հայաստան աշխարհին, մեր արջև ծառայացած մարտահրավերներին վճռականորեն դիմագրավելու, քայլ առ քայլ մեր խնդիրները լուծելու և մեր ընդհանուր տունը բարեկեցիկ, արդար, անաչառ կառուցելու համար: Իսկ մեր արջև եղած խնդիրները պետք է լուծենք մենք, ՀՀ քաղաքացիները` հայերը, եզդիները, հույները, քրդերը, ռուսները և մյուսները, ինչպես նշեց մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը:
Եթե մենք ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք մեզ չի օգնի: Հավատացեք Աշխարհն օգնում է նրան, ով ինքն է օգնում իրեն:

Ինչպես մեր նախնիները դարեր շարունակ հավատարիմ մնալով մեր երախտավորների պատգամին, հայության հետ մասնակցել են Հայոց անկախ պետականության հաստատմանը, հայության հետ կրել են Հայոց ցեղասպանության արհավիրքները, կիսել Սպիտակի ահավոր աղետի ծանր հետևանքները, անցումային շրջանի մութ ու ցուրտ օրերը, ինչպես նաև Արցախյան Ազգային ազատագրական պայքարի հաղթական բերկրանքը: Այսօր էլ միասին պետք է հաղթահարենք մեր կյանքի այս կարևոր փուլը:
Համեմատություններ անցկացնելով ներկա և անցյալի իրադարձույթունների, դիտողությունների և գնահատակաների միջև պետք է հիշենք ՀՀ Վարչապետ Ս.Վրացյանի խոսքը. <<Հայերի չափ և թերևս հայերից էլ ավելի եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի Անկախության խնդրում և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար>>: Իսկ կյանքը մոռացում չի հանդուրժում, այսօր մենք մեր պարտականության անվտանգ ընթացքի համար, պետք է ապիվինենք մեր երկրի կայո ւնությանը, գիտակցենք միջազգային անկայունությունից մեզ սպասվող մարտահրավերները և մեր համատեղ ուժերով դիմադրվենք նրան:

Լինենք միասին, սիրենք իրար, որ Աստված էլ սիրի մեզ: Երբեք չհրճվենք մեր տան որևէ անդամի անհաջողություամբ, այլ ուրախանանք մեր բոլորի հաջողությամբ, թիկունք կանգնենք միմյանց, իրար մեջ տեսնենք նորը, ճիշտն, արդարացին ու լավագույնը: Չէ, որ մենք բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը և ապրում ենք նրանով: Այսօր երբ մենք բոլորս ուզում ենք ունենալ լավ Ընտրական օրենսգիրք, պարտավորվենք առավելագույնս ապահովել ազատ, արդար, թափանցիկ, վստահելի ընտրություններ: Ընտրական նոր համակարգով, համամասնական, խորհրդարանական մեծամասնության ձևավորման, ազգային փոքրամասնություններին խորհրդարանում ընդգրկելով: Կարևոր է գիտակցել, որ նոր օրենսդրության և նոր ընտրությունների գլխավոր նպատակը ՀՀ- ում կառավարաման համակարգի կայության ապահովում է, ինչպես իր խոսքում ասաց մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը:

Մենք հավատացած ենք, որ մեր երկրի նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա այնպիսի ընտրություններ կանցկացվի, որ մեծապես կխթանի մեր հետագա զարգացմանը և քաղաքական և ժողովրդավարական և տնտեսական բնագավառներում: Ընտրական օրենսգիրքը պետք է կազմվի արդար և պրոֆեսիոնալ, միասնական պատասխանատու ձևով, որպեսզի ոչ ոք կասկած և մտավախություն չունենա, որ կարող են ընտրակաեղծիքներ լինեն: Քաղաքացին պետք է համոզված լինի, որ ռեալ կգնահատվի իր կամքը և խորհրդարանում կլինեն միայն արժանավորները: Փոխվել է հանրության վերաբերմունքը մենք բոլորս պատասխանատու ենք լիարժեք ընտրական իրավունքի իրականացման համար:

Իսկ ՀՀ Սահմանադրությամբ խորհրդարանում ազգային փոքրամասնություններին տեղեր հատկացնելը կրկին անգամ ապացուցում է, որ մեր երկրում մարդու, քաղաքացու, ազգային փոքրամասնությւոնների իրավուքները բարձրագույն արժեք են: Իր հերթին ազգային փոքրամասնությունների կարգավիճակի հիմնախնդիրների միասնական նպատակային քաղաքականություն մշակելու և իրականացնելու հստակ հնարավորություն: Այն ևս մեկ անգամ երաշխավորում է ազգային փոքրամասնությունների պատասխանատվությունը մեր նոր ազատ և հզոր Հայաստանի կառուցման գործում:

Դրանով է պայմանավորվում նաև մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Մեր երկրի պետական քաղաքականության իրականացման առանցքը մեր երկրի հիմնական օրենքը Սահմանադրությունն է: Որի յուրաքանչյուր բառ իր մեջ տրամաբանություն է պարունակում, հստակ իրագործենք յուրաքանչյուր բառի պահանջը: Հավատանք մեզ մեր ջանքերին և աշխարհում տիրող գլոբալ զարգացումների համատեքստում, վերացնենք մեր ընտանիքին սպառնող տնտեսական և այլ ճգնաժամերը: Հստակ գիտակցելով Աշխարհից եկող արտաքին ազդակների պահանջը: մենք խաղաղ ենք և հզոր մեր լեռների պես, մենք ոչ ոքի թույլ չենք տա, որ փորձեն մեր հետ խոսեն սպառնալիքի, պարտադրանքի և ուժի դիրքերից:
Հավատացեք նոր Սահմանադրությունը ավելի ժողովրդավարական է, բխում է մեր տան յուրաքանչյուր անդամի շահերից: <<Ուրեմն եկեք կյանքի կոչենք մեր Սահմանադրությունը>>, ինչպես իր խոսքում ասել է մեր երկրի ղեկավարը նախագահ Ս.Սարգսյանը:

Աստված մեզ հետ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս