ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԱԳՈՒՍՏ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի հոգեւոր քաղաք Էջմիածնում տղամարդու հագուստ, ներքնաշոր եւ կոշկեղեն չի վաճառվում: Հագուստի վաճառքով զբաղվողներից շատերը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասացին, որ պարզապես գնորդ չկա, քանի որ տղամարդկանց գերակշիռ մասը մեկնել է արտագնա աշխատանքի: Իսկ հարակից գյուղերի կանայք կատակեցին, թե “գյուղում տղամարդ չկա, այդ պատճառով էլ հանգիստ կարող ենք դրսում՝ արեւի տակ, տաշտը դնել ու լողանալե: Նկատենք, որ արտագաղթի առավել ակտիվություն նկատվում է 25-44 տարեկան տղամարդկանց շրջանում, ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել երկրում աշխատուժի պակասի: Պաշտոնական հետազոտությունների համաձայն` 2002-2007թթ. ՀՀ-ից արտագաղթած 230 հազար հոգու 94 տոկոսն աշխատանք փնտրողներն են: Վաճառականներից ամենատարեցը` Գեւորգը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց. “Անցյալ տարի շատ ավելի լավ էր. օրական 300-ից 400 հազար դրամի առեւտուր էինք անում, բայց այսօր եթե 30 հազար դրամի առեւտուր անենք, ուրեմն  հրաշք բան է”:
“Ժողովուրդ” օրաթերթի 559 համար




Լրահոս