Armenian text to speach

Երեվանում վթարի մասնակից 18-ամյա աղջկա լկտի պահվածքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 00։20-ի սահմաններում Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 18-ամյա Անի Մուրադյանի վարած Nissan March մակնիշի 34 ԼV 170 համարանիշի և Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 35-ամյա Անժելա Բալյանի վարած Volkswagen Vento մակնիշի 35 ԼD 801 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նշված ավտոմեքենաների վարորդները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն։ Քննիչի կողմից վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նրանք գտնվում են սթափ վիճակում։ 

shamshyan .com



Լրահոս