Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն այս տարվա ընթացքում բավական ուշագրավ ծախսեր է արել. “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ այս տարվա ընթացքում ավելի քան 7 մլն 680 հազար դրամ ԱԱԾ-ն տրամադրել է ախտահանման ծառայությունների համար, խոսքը մասնավորապես կրծողների՝ մկների ու առնետների դեմ պայքարի մասին է: Բայց առավել ուշագրավն այն է, որ ԱԱԾ-ն մոտ 7 մլն դրամը տրամադրել է մեկ անգամվա ախտահանման համար, հետո եւս 680 հազար հատկացվել է արդեն ապրիլին: Բացի այդ, ավելի քան 8 մլն դրամ էլ ԱԱԾ-ն փոխանցել է “Գրին լադ” ընկերությանը՝ աղբահանման ու աղբահեռացման աշխատանքների համար:
Շարունակությունը` “Ժողովուրդ” -ի այսօրվա համարում