Ժողովուրդ.ԲՀԿ-ականները վիճել են բացօթյա սրճարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ ժամը 11:00-ին, “Անի պլազա” հյուրանոցի բացօթյա սրճարանում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանն ու Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը բուռն զրույցի էին բռնվել: Թ. Պողոսյանն ինչ-որ բաներ է ասել, իսկ Վ. Հովհաննիսյանը հակադարձել է նրան: Այս մասին այսօրվա համարում գրում է “Ժողովուրդ” օրաթերթը և հավելում, որ պարբերականը փորձել է Վ. Հովհաննիսյանից պարզել, թե ինչն էր վիճաբանության պատճառը: Սակայն վերջինս հրաժարվել է խոսել իրենց զրույցի վերաբերյալ՝ խորհուրդ տալով դիմել Թ. Պողոսյանին, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր: 

Շարունակությունը` “Ժողովուրդ” -ի այսօրվա համարում




Լրահոս