“Ժողովուրդ” օրաթերթին դիմած էջմիածնաբնակ քաղաքացի Դավիթ Գեւորգյանը տեղեկացրեց, որ Էջմիածին-Երեւան տաքսիների ուղեվարձը գազի սակագնի սպասվող բարձրացման պատճառով 300-ից դառնալու է 500 դրամ: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ տաքսիների վարորդները: Ի դեպ, նկատենք, որ խոսքն այն տաքսիների մասին է, որոնք գործում են անօրինական դաշտում եւ դեղին համարանիշներ չունեն: Մինչդեռ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը տեղյակ չէ այս ամենից:
“Քաղաքապետի, քաղաքապետարանի ֆունկցիաների մեջ չի մտնում կարգավորել գնային ցանկացած քաղաքականություն: Ես տաքսի սերվիս չունեմ, որ ձեր հարցին պատասխան տամ: Ես ո՞ւմ կարող եմ թույլ չտալ թանկացնել կամ էժանացնել”,- “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ներկայացրեց Էջմիածնի քաղաքապետը: “Ժողովուրդ”-ի հարցին, թե իրեն չե՞ն հետաքրքրում քաղաքացիների մտահոգությունները, նա պատասխանեց. “Ինձ կասե՞ք, ես ինչով կարող եմ քաղաքացուն օգտակար լինել, երբ որեւէ մեկն իր ծառայության գինը բարձրացնում կամ էժանացնում է”: