Ինչպես գրում է Regnum .ru կայքը, պաշտոնական Ադրբեջանի հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը ճանապարհային վերահսկողության բացակայության պատճառով համարվում է տարանցիկ գոտի, ինչպես նաեւ ծառայում է թմրանյութերի մշակության, տարածման եւ արտահանման համար: Անդրադառնալով այս հարցին՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգստարը կասկածի տակ է առել այս տեղեկության իսկությունը՝ ասելով. “Ես չգիտեմ, թե որտեղից է բխում այն, եւ որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, սակայն իմ երկիրը դեմ է թմրանյութերի անօրինական առքուվաճառքին”: Ի պատասխան Ադրբեջանի՝ Հայաստանը, կտրականապես ժխտելով տեղեկությունը, այն որակել է Բաքվի հերթական հերյուրանք:
ՀԱՐՑ. Ի՞նչ շահ է հետապնդում Ադրբեջանը՝ ԼՂ-ին վարկաբեկելով, եւ վերջինիս հետ համեմատության մեջ իսկապե՞ս Հայաստանը թմրանյութերի ապօրինի շրջանառության տեսանկյունից գտնվում է ավելի ,առաջատար դիրքերումե:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ադրբեջանի ցանկությունն է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ազատագրված տարածքները չեն վերահսկվում Արցախի իշխանությունների կողմից: Մեր հարեւանները փորձում են Լեռնային Ղարաբաղը վերածել ,սեւ անցքիե, որտեղ իբր ծաղկում է կրիմինալ բիզնեսը: Սրանով փորձ է արվում ազդել միջազգային հասարակության կարծիքի վրա եւ ապացուցել, որ գրավված տարածքները պետք է վերադարձվեն: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա նշեմ, որ միջազգային բոլոր զեկույցներում Իրանին եւ Թուրքիային հարակից բոլոր կովկասյան երկրները համարվում են Աֆղանստանից թմրամիջոցների տարածման համար տարանցիկ երկրներ: Այս համատեքստում Արցախը գտնվում է համեմատաբար բարվոք վիճակում:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
“Նոր ժամանակներ” կուսակցության
նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ադրբեջանն ամեն ջանք ներդնում է Հայաստանին ու Արցախին վնասելու համար, այդ համատեքստում է հարկավոր գտնել պատասխանը: Վստահ եմ, որ Ադրբեջանի դարդը թմրաբիզնեսը ջարդելը կամ արգելափակելը չէ: Եթե խորանանք, չի բացառվում, որ Ալիեւի հայ գործընկերները նարկոթրաֆիկից սկսել են գցումներ անել, փողը քիչ տալ, Ալիեւն էլ զայրացել է:
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի նախագահ
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 562 համար