5 միլիոն եվրո` մետրոյի վերակառուցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի մայիսի 2-ին Երեւանում եւ մայիսի 10-ին Լյուքսեմբուրգում ստորագրված “Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում – երկրորդ փուլե ֆինանսական պայմանագիրը:
 
Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկից ծրագրի համաֆինանսավորման համար ներգրավել 5.000.000 եվրո գումարի չափով վարկ “Երեւանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի” երկրորդ փուլի իրականացման համար:
 
Ծրագրի նպատակն է ֆինանսավորել գերակա կապիտալ ներդրումներ` Երեւան քաղաքի մետրոյի համակարգը վերակառուցելու համար: Մասնավորապես` նվազեցնել ջրի ներհոսքը մետրոյի թունելներ:
 
վյալ ներդրումները Հայաստանի մայրաքաղաքում հանրային տրանսպորտի մատուցած ծառայությունների բարելավմանն ուղղված ու հանրային տրանսպորտի բարեփոխման միջոցառումների մասն են կազմում: Ծրագիրը հիմնականում նպատակամղված է օգնելու ցածր եկամուտ ունեցող սոցիալական խմբերին, որոնք ներկայումս օգտվում են մետրոյի համակարգից:
 
Ծրագիրը բաղկացած է 5 բաղադրիչից, որոնցից առաջին երկուսով նախատեսվում է իրականացնել գործող դրենաժային թունելների վերակառուցում և ընդլայնում` լուծելու համար մետրոպոլիտենի ջրահեռացման խնդիրը: Նախատեսվում է գործող դրենաժային թունելը երկարացնել և այն հասցնել մինչև Հանրապետության հրապարակ, որը կապահովի ամբողջ տարածքի համար ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում և զգալիորեն կբարելավի թունելների շահագործման պայմանները:
 
Երրորդ բաղադրիչով նախատեսվում մետրոյի թունելների վերակառուցում. կիրականացվեն աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են գործող թունելների տեխնիկական վիճակի առողջացմանը և թունելների շահագործման ժամկետի երկարացմանը:
 
Ծրագրի չորրորդ բաղադրիչով նախատեսվում է կայարանների եւ ծառայողական շինությունների բարելավում: Նախատեսվում է իրականացնել կայարանների եւ ծառայողական շինությունների բարելավում էկոլոգիական եւ սոցիալական միջոցառումների ծրագրի շրջանակներում:
 
Հինգերորդ բաղադրիչով պետք է իրականացվի մետրոյի վագոնների վերանորոգում եւ արդիականացում. նախատեսվում է շարունակել ծրագրի առաջին փուլով սկսված` վագոնների վերանորոգման եւ արդիականացման գործընթացը` համալրելով դրանք եւս 7, իսկ հնարավորության դեպքում` 8 նորացված վագոններով:
 
Ծրագրի ավարտը նախատեսված է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:
yerkir .am




Լրահոս