ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՄՐՑԱՆԱԿ
Օրեր առաջ երգչուհի Սիլվա Հակոբյանն իր համար անսպասելի մրցանակ է ստացել: Ներկայումս ԱՄՆ-ում գտնվող երգչուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց. ««Ուշացել եմ» երգս Լոս Անջելեսի «Armenian Pulse» ռադիոկայանում հանդիսատեսի ակտիվ քվեարկության շնորհիվ ճանաչվեց սիրո մասին լավագույն երգ, ինչի համար էլ ես ստացա այս մրցանակը: Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին` մշտապես կողքիս լինելու, յուրաքանչյուր վայրում ինձ ջերմ ընդունելու եւ ոգեւորելու համար: Սիրում եմ Ձեզ»:

ԻՆՉՊԵՍ ՁՈՒԿԸ ՋՐՈՒՄ
Հունիսի 15-ին երգիչ Սոսո Պավլիաշվիլին ժամանեց Երեւան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ իր շատ սիրելի քաղաքում համերգ կունենա, որի ընթացքում անակնկալներ կմատուցի, գուցե եւ Երեւանի հանդեպ իր սիրո մասին պատմող նոր երգի պրեմիերան էլ լինի: Երգիչը նաեւ նկատեց, որ հունիսի 29-ին իր ծննդյան օրն է, հետեւաբար այստեղ էլ կնշի իր 49-ամյակը: Խոսելով իր եւ հայերի փոխհարաբերությունների մասին` Սոսո Պավլիաշվիլին ավելացրեց, որ մանկության տարիներից էլ հայերի հետ ընկերություն է արել, վազվզել, սիրահարվել: Մոսկվայում էլ բազմաթիվ հայ ընկերներ ունի. «Հայերի հետ ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում»:




Լրահոս