gazeta.ru-ի փոխանցմամբ` Լիտվայում սկսվել է ուսուցիչների համազգային գործադուլը։ Նրանք պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերն ու ավելացնել ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը:
Արհմիությունների հետ բանակցություններից հետո կառավարությունը խոստացել է ընթացիկ տարում ուսուցիչների աշխատավարձերին հատկացվող գումարն ավելացնել 5 մլն եվրոյով։
Սակայն, համաձայն արհմիությունների հաշվարկների, կրթության ոլորտի աշխատողների պահանջները բավարարելու համար 4 անգամ ավելին է պետք։
Նշենք, որ Լիտվայում ուսուցիչների նվազագույն աշխատավարձն ամենացածրն է ԵՄ-ում։ Տարեկան, առանց պահումների, այն կազմում է 6.900 եվրո։