ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես եւ ամուսինս ցանկանում ենք մոտ ժամանակներս զագսավորվել, եւ ուզում եմ իմանալ, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնենք ամուսնության պետական գրանցում ձեռք բերելու համար:

Ալիս Հարությունյան (26 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ամուuնության պետական գրանցման համար անհրաժեշտ է.
1. Ամուuնացող անձանց համատեղ գրավոր դիմումը (ձեւանմուշը կարող եք ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից):
Եթե ամուuնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ քաղաքացիական կացության ակտերի գրասենյակ՝ համատեղ դիմում տալու համար, ապա դիմումը՝ ստորագրված ամուսնացող անձի կողմից, կարող է ՔԿԱԳ տարածքային մարմին ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ հյուպատոսական մարմինների կողմից կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:
2. Ամուսնացող անձանց անձը հաuտատող փաuտաթղթերը:
3. Նախորդ ամուuնության դադարման մաuին փաuտաթուղթը, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ (օրինակ՝ ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ եւ այլն):

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես տեսնում ենք, պատասխանում պարզ ու հստակ ներկայացված է փաստաթղթերի ամբողջական ցանկը: Եվ շատ հաճելի է, որ այս գաղջ երկրում երիտասարդության մի փոքր հատված մտածում է ամուր ու առողջ ընտանիք ստեղծելու մասին:




Լրահոս