Բրիտանական ֆիլմերի փառատոնը հյուրընկալում է վիրտուալ իրականության հեղինակ Սայմոն Ուիլքինսոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում Սայմոն Ուիլքինսոնը փետրվարի 23-ին և 24-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդես եկավ դասախոսությամբ, ինչպես նաև ներկայարեց «Խորանարդ» ֆիլմը։ Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՀՀ Մշակույթի նախարարությունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը Հայաստանում: Փառատոնն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը:

circa69 անվան տակ հանդես եկող Սայմոն Ուիլքինսոնը բնորոշում է իրեն որպես միջպլատֆորմային արվեստագետ: Սայմոն Ուիլքինսոնի աշխատանքը ներառում է աուդիովիզուալ միջոցներ, ինստալյացիա, վիրտուալ իրականություն, էլեկտրոնային երաժշտություն և առցանց ու կատարողական արտահայտչամիջոցներ՝ հաճախ միաժամանակ համատեղելով բոլոր այս մոտեցումները։

«Ուրախալի է, որ Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում կինոարվեստի սիրահարների համար հասանելի են ոչ միայն հետաքրքիր և որակյալ ֆիլմեր, զանազան մրցույթներին մասնակցելու բազմաթիվ հնարավորություններ, այլ նաև արհեստավարժ մասնագետի դասախոսություն և խորհրդատվություն, ինչն էլ իր հերթին նպաստում է մարդկանց կյանքն էլ ավելի լավ դարձնելուն»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Խորանարդ» ֆիլմը վիրտուալ իրականության փորձ է, որը ձգտում է հանդիսատեսին ներկայացնել պատմության ամենատարօրինակ զանգվածային անհետացումներից մեկը՝ անհետացածների թողած ութ նամակ-ապացույցի հիման վրա: Ներկայացումը պատմում է 1959 թ․ Մոգական հովտի Այդահոյի Հումանիտար գիտությունների քոլեջի ութ ուսանողների խորհրդավոր անհետացման մասին։ Ուսանողների՝ իրենց ծնողներին գրած նամակները նրանցից մնացած միակ իրն էր: Նամակները հայտնաբերվել են սև փայտե խորանարդում։ Այս խորանարդից է սկսվում պատմության նոր հետազոտությունը։

«Այս ֆիլմը տաբեր արտահայտչամիջոցների միաձուլման հրաշալի օրինակ է: Այն նորարարական մոտեցում է և ներկայացնում է Միացյալ Թագավորությունում կինոարվեստի զարգացման նոր հնարավորությունները»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա և Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը և AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը և Սիվիլնեթը:




Լրահոս