Հունիսի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսին անհայտ անձինք “Հայանտառ” ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության մասնաճյուղի “Վալոդի փոս” կոչվող տեղամասից ապօրինի հատել են տարբեր տեսակի և տրամագծի 53 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի վնաս: Փաստի առթիվ Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը հունիսի 24-ին ուղարկվել է ոստիկանության Տավուշի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:
Հատվել Է 53 ծառ. պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի նյութական վնաս
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ