Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ տեւական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկվում է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի աշխատանքից ազատման հարցը:
Բանն այն է, որ ԳՆ-ն վերջին շրջանում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում՝ Բաղիյանի գործելաոճի հետ կապված: Նշենք, որ վերջինս հիմնականում զբաղվում է անասնաբուժական, անասնաբուծական հարցերով: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի առնչությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից մեկնաբանություն ստանալ:
Նշված նախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը Բաղիյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը մեկնաբանելու վերաբերյալ, մեր հարցմանն ի պատասխան, ասաց. «Ո՛չ, այս պահին նման բան չկա»: