Թուրքիան թույլ չի տվել իր տարածքային ջրեր մուտք գործել ՆԱՏՕ-ի նավերին, փոխանցում է RTBF-ն:
Նման որոշումը Թուրքիայում բացատրել են նրանով, որ ՆԱՏՕ-ի ծովային խմբավորման հրամանատարությունը պետք է վերադառնա Անկարա, որպեսզի սահմանի նավերի գտնվելու գոտին:
Նշվում է, որ նավերն ուղևորվում էին անօրինական ներգաղթի հարցով օպերացիայի անցկացման նպատակով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՆԱՏՕ-ի նավերը մուտք են գործել Բաթումիի նավահանգիստ: Ներկա պահին Բաթումիում են գտնվում Թուրքիայի, Իսպանիայի և Ռումինիայի նավերը, որոնք ներառված են SNMCMG-2 կազմում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան