ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշման համաձայն՝ Դիվանագետի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Մկրտչյանը և Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Վարուժան Ներսեսյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։