Թե ինչպես է սիրիահայ գործարարը փորձել մանկական տակդիրների արտադրություն դնել Հայաստանում և ինչու է ձախողել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթի այսօրվա խմբագրականը. «Սիրիահայ վարսավիրը մանրակրկիտ աշխատում է մազերիս վրա եւ հընթացս ներկայացնում իրենց ներգաղթի պատմությունը։ Խոսակցությունը սահուն անցնում է ընդհանրապես սիրիահայերի խնդիրներին։ Եվ իմ աչքի առաջ հառնում են մի մեծ խմբի ոդիսականն ու դրա ֆոնին մեր տնտեսության ու կառավարողների վերաբերմունքն այս տառապած, աշխատասեր ու համեստ հանրույթի նկատմամբ։

Պարզվում է՝ սիրիահայերի մեծ մասը Հայաստան ժամանել է այստեղ հիմնավորվելու, գործ դնելու ծրագրերով։ Նրանցից ոմանք պատրաստ են եղել ոչ միայն ներդրումներ անել մեր տնտեսության մեջ, այլեւ զարգացնել տնտեսության որոշ ճյուղեր, արտադրություններ դնել, ծառայություններ հիմնել։ Բայց շատ արագ հասկացել են, որ դա հեշտ չէ։ Նրանցից մեկը, տեսնելով, թե ինչքան թանկ է փամփերսը մեզ մոտ, որոշել է մանկական տակդիրների արտադրություն դնել Հայաստանում։ Անգամ տեղ է գտել, արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ բերել, սակայն փոքրիկ արտադրամասն առեղծվածային հրդեհի ճարակ է դարձել։

Հետո իրեն հուշել են, որ հրդեհը փամփերս ներկրողների ձեռքի գործն է։ Դե հո թույլ չէի՞ն տալու իրենց բիզնեսին խփել, գին գցել, մրցակից դառնալ։ Մեկ ուրիշը փորձել է ավելի լուրջ արտադրություն դնել, սրան էլ գտել եւ իր մոտ է հրավիրել նմանատիպ գործարանի սեփականատերը, որի գործարանն այժմ չի աշխատում։ Սիրիահային առաջարկել են՝ բոլոր պայմաններն ստեղծել, որ նա աշխատի իրենց մոտ, բայց սեփական գործ չդնի։ Վերջում էլ հասկացրել են, որ, մեկ է՝ չեն թողնելու աշխատի, ավելի լավ է համագործակցի իրենց հետ։ Ես առարկում եմ զրուցակցիս՝ սիրիահայի հաջողված բիզնես մատնացույց անելով։ Բացատրում է․ բարձրաստիճան տանիք ունեն, ամեն ամիս մուծվում են։ Չեմ կարող ասել, թե պատմածի որ մասն է ճշմարիտ, բայց առանց կրակի ծուխ չի լինում»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս