Իմ որդին չի ցանկանում քաղաքապետ դառնալ. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում մասնակցում էր Վազգեն Սարգսյանի ծննդյանը նվիրված միջոցառմանը: Նա լրագրողների հետ զրույցում շնորհավորական խոսք հղեց սպարապետի ծննդյան առթիվ: Լրագրողները հետաքրքվեցին գերատեսչությունների բաժանման և նոր պաշտոնյաների նշանակման մասին, հարցնելով, թե ճիշտ է, որ գերատեսչությունները բաժանվում են կոնկրետ մարդկանց պաշտոններ տալու համար, վարչապետն ասաց, որ անհեթեթ լուրեր են և նման բան չկա:

Իսկ այն հարցին, ճիշտ է որ նա որդուն ցանկանում է քաղաքապետ դարձնել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ իր որդին չի ուզում քաղաքապետ դառնալ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս