![](https://armlur.am/wp-content/uploads/2016/03/Cox05.jpg)
Բանգլադեշի ափերի մոտ ԱՆ-26 տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել: Նախնական տեղեկությունների համաձայն` ինքնաթիռում Ռուսաստանի 4 քաղաքացի է եղել: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով bdnews24-ին:
Դեռևս անհայտ պատճառով ինքնաթիռը կորցրել է բարձրությունն ու ընկել ծովը:
Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է օդաչուներից մեկը, մյուս օդաչուին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, կործանված ինքնաթիռը պատկանում էր True Aviation ավիաընկերությանը: Վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան