ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը նախօրեին բոյկոտել է Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի` Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու առթիվ տոնակատարություններին մասնակցելու հրավերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից միջոցառմանը մասնակցել են միայն գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Տիգրան Ստեփանյանն ու Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը: Իսկ մյուսները, հատկապես ԲՀԿ-ի քաղաքական թիմը, միջոցառումներին չի մասնակցել վարչապետ Տիգրան Սարգսյանի պատճառով. բանն այն է, որ միջոցառումների մասնակից պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյան` «զորահանդեսը ընդունողը», եղել է Տ. Սարգսյանը: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը հրավերը ստացել է, սակայն անձամբ չի կարողացել մասնակցել աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով. «Իսկ վարչապետի գործոնը նման դեպքերում ինձ չի էլ հետաքրքրում»:
ԲՈՅԿՈՏԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ