Հուլիսի 7-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայից դեպի Մալաթիա-Սեբաստիա տանող ավտոճանապարհին` կամրջին, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է շտապ օգնության բրիգադ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են “Միցուբիշի Պաջերո” մակնիշի 23ՍՏ619 պետհամարանիշով (վարորդ Աշոտ Համբարյան, ծնվ. 1979թ.) եւ “Օպել” մակնիշի 35PO419 (վարորդ Արսեն Պողոսյան, ծնվ.1986թ.) ավտոմեքենաները. շտապօգնության աշխատակիցները Ա.Պողոսյանին եւ “Միցուբիշի Պաջերո” մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Արթուր Արցանյանին (ծնվ. 1979թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են “Միցուբիշի Պաջերո” մակնիշի ավտոմեքենան: