Ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 8-ին, ժամը 03.26-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ “ԲՄՎ” մակնիշի 05 OS 612 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վահագն Մարտիրոսյան) մասամբ հայտնվել է ձորակում. տուժածներ չկան: Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:




Լրահոս