Սյուզի Կենտիկյանը՝ WBA վարկածով աշխարհի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գերմանիան ներկայացնող հայուհի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը դարձավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն՝ գիշերը կայացած մարտում հաղթելով Կարինա Մորենոյին:  Դորտմունդում կայացած մենամարտում Կենտիկյանը հաղթանակ է տոնել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 96:94, 97:93, 97:93:
Նշենք, որ 25-ամյա Կենտիկյանը ռևանշի հասավ Կարինա Մորենոյի նկատմամբ. Կենտիկյանն ու Մորենոն ռինգում հանդիպել էին 2012-ի դեկտեմբերի 1-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար 10 ռաունդանոց մենամարտում 31-ամյա ամերիկուհին հաղթել էր միավորներով:
Աղբյուրը՝ Allspoert.am




Լրահոս