Հետապնդում, կրակոցներ եվ վթար` Գյումրիի կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Shamshyan .com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկու 76 շենքի բնակիչ, 53-ամյա Ալբերտ Մովսիսյանը, վարելով Mercedes մակնիշի 42 QQ 444 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում բախվել է առևտրի տաղավարներին: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Մի քանի գյումրեցիներ պատմել են, որ վթարի պատճառը եղել է այն, որ Jeep մակնիշի մի ավտոմեքենա Գյումրիում հետապնդել է Mercedes-ի վարորդին և նույնիսկ նշել են, որ հետապնդման ժամանակ հնչել են կրակոցներ, ինչից հետո Mercedes-ի վարորդը, ով, ըստ նույն գյումրեցիների, ԱԺ պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանի հորեղբոր տղայի աներձագն է, վթարի է ենթարկվել՝ բախվելով առևտրի տաղավարներին:
Մանրամասները՝  




Լրահոս