Ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 16 շենքին հարակից աղբարկղի մոտ ատրճանակ է թողնում: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են “GLOK, PCS-214” գրառմամբ ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս