Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիտվայի արտակարգ եվ լիազոր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով եւ արդյունավետ գործունեություն մաղթել նրան Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում:
Զրույցի ժամանակ Վեհափառ Հայրապետը եւ Լիտվայի դեսպանն անդրադարձել են երկու ժողովուրդների բարեկամական կապերին, պետությունների դիվանագիտական հարաբերություններին ու ընդլայնվող համագործակցությանը` դրանում կարեւորելով նաեւ Լիտվայի հայկական համայնքի դերը:
Մասնավոր անդրադարձ է կատարվել նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու եւ քույր Եկեղեցիների հարաբերություններին:




Լրահոս