Հրդեհ Ոսկետափ գյուղում. այրվել է շինությունն ու թթենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 10-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղումայրվում է խոտի դեզ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկետափ գյուղի Նարեկացի փողոցի թիվ 7 տան բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.06-ին, մարվել՝ 01.35-ին: Այրվել են 160 հակ պահեստավորված անասնակեր, օժանդակ շինությունը եւ թթենին մասամբ:




Լրահոս