Քաղաքացի է սայթաքել եվ կախվել շենքի 7-րդ հարկի կառուցատարրերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է սայթաքել եւ կախվել Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի կառուցատարրերից. անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ ավտոսանդուղք եւ ԱԻ արձագանքման խումբը: Ժամը 16.44-ին փրկարարները եւ հրշեջ-փրկարարները իջեցրել են 64-ամյա Մ. Ասատրյանին եւ տեղափոխել անվտանգ տարածք:
 




Լրահոս