Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին Պուտինի որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստան-Իրան հարաբերությունների վրա, փոխանցում է Bloomberg-ը:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ռուսաստանի որոշումը դրական է համարել, սակայն տեղական ԶԼՄ-ները, Bloomberg-ի կարծիքով, արտացոլում են Իրանի տրամադրությունները՝ գրելով, որ Ռուսաստանի գործողությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի ձեռքբերումներին, ինչպես նաև ստիպել Իրանին դուրս բերել իր զորքերը:
Bloomberg-ի կարծիքով՝ ռուսական զորքերի դուրսբերումից հետո Ասադի բանակը սկսել է նահանջել:
Գործակալությունը գրում է նաև, որ նման որոշումն անակնալ էր նաև Դամասկոսի համար. որոշումն ընդունվեց այն ժամանակ, երբ կառավարական ուժերը պատրաստվում էին գրավել Պալմիրա քաղաքը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ մարտի 15-ից Սիրիայից դուրս են բերվել ռուսական զորքերը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան