Տոների պատճառով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ազատամարտիկների հանդիպումը չի կայացել: Մինչդեռ այն պետք է կայանար հուլիսի 7-ին: Ազատամարտիկները մտադիր են եւս մի քանի օր սպասել: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց հետեւյալը. «Սպասում ենք: Երկու-երեք օր ժամանակ ենք տալիս վարչապետին: Նրանք խոստացել են կանչել մեզ, եթե չկանչեն, ապա հրաժարվելու ենք նրա հետ հանդիպելուց»: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը, որն այդքան էլ չի գոհացնում ազատամարտիկներին: Նրանք իշխանություններից պահանջում են արժանապատիվ կյանք եւ սոցիալական խնդիրների իրական լուծում:
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ