ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՏՈՒՆ
Երեկ՝ առավոտյան, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սարերում մարդ է կորել: Դեպքի վայր է մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Սակայն նույն օրը՝ ավելի ուշ, պարզվել է, որ Մարտունի քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի 2-րդ շենքի թիվ 10 բնակարանի բնակիչ Ա. Զախարյանը վերադարձել է տուն:
ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին: «168 ժամ»-ի տեղեկություններով` Գաբրիելը հոգեկան խնդիրներ է ունեցել. Արմավիրում ծառայելու ժամանակ նա մեկ անգամ փորձել է ինքնասպան լինել` սայրով կտրելով երակները: Այդ դեպքից հետո նա համապատասխան բուժում է ստացել զինվորական հոսպիտալում եւ հոգեբուժարանում, ապա կրկին վերադարձել ծառայության: