ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական գրանցման համար:

Արտակ Հունանյան (38 տարեկան, գործարար)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար գործակալություն է ներկայացնում՝
ա) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը՝ ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի եւ քարտուղարի կողմից,
բ) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,
գ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում եւ այլն),
ե) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները եւ սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
Առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց (հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ եւ այլն) վերաբերյալ հատուկ օրենքներով կարող են նախատեսվել նաեւ պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծես թե անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն այնքան էլ մեծ չէ, եւ դրանք հավաքելը պետք է որ դժվար չլինի: Մնում է՝ Ա. Հունանյանը հատ առ հատ հավաքի պահանջվող փաստաթղթերը եւ ներկայանա համապատասխան բաժին՝ ստանալու իր գրանցումը:




Լրահոս