Այս օրերին Հայաստանում գտնվող Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի տնտեսական վիճակին եւ համեմատեց իրենց երկրի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրներում էլ կա արտագաղթ. «Վերջին տասը տարիներուն ընթացքին մենք ալ ունեցանք կորուստ մը. երիտասարդներու մի մասը գացին արտասահման՝ աշխատանք փնտրելու: Եվ երկուսուկես միլիոն երիտասարդ վերջին տասը-տասնհինգ տարիներու ընթացքին Եվրոպայի արեւմտյան երկրները գացին, որպեսզի իրենց համար ավելի լավ պայմանները գտնան ապրելու համար: Եվ չեմ գիտեր, թե ինչքան հույս կա, որ իրենք վերադառնան հայրենիք: Երկրորդը՝ մեզ մոտ ալ դժվար է աշխատանք գտնալ եւ մանավանդ երիտասարդներու համար, որոնք համալսարանը կավարտեն, դժվար է նոր ճամփա մը գտնան իրենց ասպարեզի մեջ»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ