«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շարունակում է պնդել, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը պետք է քննարկվի 4+4+4 ձեւաչափով, եւ միայն այդ դեպքում կարելի կլինի հայտարարել, որ այն ընդունվել է կոնսենսուսով: Ձեւաչափը հավանաբար կստեղծվի, քննարկումներ կլինեն, բայց դրա արդյունքում ԸՕ-ում ոչինչ չի փոխվի, կլինի սովորական «գյալաջի» եւ ժամավաճառություն, որը ոչինչ չի տա ոչ ՀԱԿ-ին եւ ոչ էլ այդ քննարկման մյուս մասնակիցներին:
ՀԱԿ-ի սիրտը նոր ֆորմատ է ուզում, իշխանության հետ շփվելու ավելի կոնֆիդենցիալ միջավայր, քանի որ ԱԺ-ում ամեն ինչ շատ հրապարակային է, իսկ այդ ֆորմատում քննարկումները լինելու են փակ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: