Ռուսաստանի և Հայաստանի փորձագետները Էջմիածնում կքննարկեն ժամանակակից հասարակության զարգացման ավանդական արժեքներն ու հոգևոր-բարոյական ուղենիշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավանդական արժեքներ. ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշները» միջազգային գիտաժողովի առանցքային թեմաները կլինեն ընտանիքի ինստիտուտի աջակցությունը, նրա ճակատագրական դերը առողջ հասարակության զարգացման մեջ, ինչպես նաև բարոյականության ու ավանդական կենսակերպի հիմքերը: Գիտաժողովը կանցնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Թամար և Վաչև Մանուկյան» գրապահոցի համաժողովի դահլիճում մարտի 31-ին, ժ.09:30:

Գիտաժողովի կազմակերպիչներն են` Աֆոն Սուրբ լեռան ռուսական սրբավայրերի աջակցման բարեգործական հիմնադրամը, Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիները:

Ռուսաստանի և Հայաստանի պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, հոգևոր և գիտական շրջանակների, ԶԼՄ-ի 150 փորձագետների մասնակցության քննարկման կենտրոնում կլինեն հոգևոր արժեքների դեմ ուղղված քարոզչական գործողությունների հակազդեցություն խնդիրները, երիտասարդության բարոյական դաստիարակության հարցերը, ընտանեկան բռնության դեմ պայքարը և հայրենասեր ու մշակութային-պատմական ավանդույթների զարգացումը:

Գիտաժողովին կմասնակցեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Միջքրիստոնեական հարաբերությունների Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի վարչության քարտուղար Շտեֆան (Իգումնովա), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Դմիտրի Գուժելինը:

Գիտաժողովի հյուրերը կարող են նաև այցելել տաճարային ճարտարապետության ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն եկեղեցական օգտագործման իրեր, Հայաստանում եւ Ռուսաստանում եկեղեցիների շինարարության պատմությունը նկարագրող փաստաթղթերի պատճեններն ու բնօրինակները: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի ազգային արխիվի, Երևանում Ռուսական մշակութային կենտրոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ:

Հավատարմագրվել կարելի է մինչև մարտի 30-ը, կոնտակտային անձ Ելենա Գոդովիխ, +7 (926) 356-62-58, [email protected]:




Լրահոս