iPhone 6-ը բռնկվել է Alaska Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում: Ուղևորներից մեկը ֆիլմ է նայել իր iPhone 6-ով, երբ հանկարծակի կրակ է դուրս եկել հեռախոսից: Վախեցած ուղևորը ձեռքից նետել է հեռախոսը, այն հայտնվել է մյուս ուղևորի նստարանի տակը:
Դեպքից հետո ուղևորը մտավախություն է հայտնել, որ 163 ուղևոր ինքնաթիռը կարող էր բռնկվել և ամեն ինչ կարող էր ավարտվել ողբերգությամբ:
Սակայն օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել խուճապն ու կրակի տարածումը:
Ավիացիայի ոլորտի փորձագետ Ջոն Նենսը նշում է, որ նման դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել անձնակազմի խորհուրդներին, իսկ սմարթֆոնի վրա միացնել «ավիառեժիմը», որպեսզի այն էներգիա չծախսի:
Հեռախոսի այրման իրական պատճառը չի հաստատվել: