Քիչ առաջ Կոնդի բնակիչները հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն անհրաժեշտ պատասխանը չստանալուց հետո, փորձեցին փակել Տիգրան Մեծի պողոտան, ոստիկանները, սակայն, թույլ չտվեցին: Նրանք իրենց ակցիան նորից շարունակեցին Կառավարության դիմաց:
Նշենք, որ բնակիչների բնակարանները գերակա շահ են ճանաչվել և նրանք Կառավարությունից պահանջում են իրենց բնակարանները: Բողոքի ակցիայի մասնակիցները ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին, որ չեն պատրաստվում հեռանալ, մինչև վարչապետին չհանդիպեն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: