Բելգիայի իշխանությունները որոշում են կայացրել Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու շուրջ: Երկիրը կմիանա ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիային, փոխանցում է Lifenews-ը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին առավոտյան Բրյուսելում սերիական ահաբեկչություններ են տեղի ունեցել: Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչությունները 31 մարդու կյանք են խլել, ավելի քան 300 մարդ վիրավոր է, որոնցից շատերը ծանր վիճակում են գտնվում: