“Շարմազանովը երեկվանից էլի “ՀՀ նախագահ” է. Սերժ Սարգսյանը ,մեկնել է կարճատել արձակուրդ”, Հովիկ Աբրահամյանը՝ նույնպես։
Երեկ բազմազբաղ “նախագահն” օրվա վերջում պատասխանեց մեր հարցին՝ որ երկիր է մեկնել Սերժ Սարգսյանը, որտեղ է անցկացնելու հանգիստը։ Շարմազանովը գործնական տոնով և խիստ սպառիչ ասաց՝ “արտերկրում”։ Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը մեկնել է Գերմանիա, ուր առողջական “լուրջ” կուրս անցնելուց հետո կհանգստանա։ Հովիկ Աբրահամյանը, մեր տեղեկություններով, ուղեկցում է նրան, իսկ մի քանի օր անց նրանց կմիանան ևս մի քանի հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներ՝ համատեղ հանգստանալու համար։ Բադեն-Բադենը հաստատ այս անգամ էլ չի շրջանցվելու”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։