ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի փետրվարի 24-ին ՀՀ կառավարությունը կընդունի նոր որոշում, որի համաձայն` Հայաստանի ոստիկանությունը լիազորված պետական մարմին կճանաչվի թմրամիջոցների ու հոգեմետ  նյութերի ներմուծումը եւ արտահանումը թույլատրելու համար: Հիշեցնենք, որ մինչեւ այսօր կառավարության որեւէ մարմին նման լիազորություն չի ունեցել, սակայն, ըստ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի` կառավարությունը պարտավոր է որեւէ պետական մարմնի ընձեռել նման լիազորություն: Հայաստանում հոգեմետ դեղերի արտադրությամբ զբաղվում է «Արփիմեդ» ընկերությունը, որին բաժին է ընկնում շուկայում իրականացվող այդ ապրանքի մոտ 80 տոկոսը: Նշենք, որ «Արփիմեդ»-ը պատկանում է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` Լֆիկ Սամոյին:  Թե ինչու են իշխանությունները որոշել Լֆիկին պատժել՝ նրա գլխին ոստիկանությանը «կոնտրոլ» ուղարկելով,  առայժմ մնում է անհայտ:




Լրահոս